ՎԻԴԵՈ. ԵԿՄ-ի աշխատակցի սենյակում, աթոռի տակ, նռնակ են դրել, որը պետք է պայթեր․ բացառիկ կադրեր դեպքի վայրից. ինչ է տեղի ունենում

ArmLur.am-ի տեղեկություններով Բյուրեղավանում ԵԿՄ-ի սենյակներից մեկում տեղադրել են մարտական նռնակ, որը պետք է պայթեր։ArmLur.am-ը դեպքի վայրում է և արձանագրել է նաև, որ իրավապահները այս պահին դեպքի վայրում են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մարտական նռնակը հայտնաբերվել է նշված վարչական շենքի` ժողովրդին հայտնի կոմունալի պետ Վոլոդյա Հայրապետյանի աշխատասենյակում, և հենց նա էլ հայտնաբերել է նռնակը, երբ ժամանել է աշխատանքի, աթոռը քաշել է, որպեսզի նստի և նկատել է նռնակը:

 

 

Latest

Ռուս աղջիկը կայարանից անծանոթի հետ պտտվել է Երևանում, ապա տղամարդը, իր կամքին հակառակ, կատարել սեռական բնույթի գործողություն
ՎԻԴԵՈ. ԵԿՄ-ի աշխատակցի սենյակում, աթոռի տակ, նռնակ են դրել, որը պետք է պայթեր․ բացառիկ կադրեր դեպքի վայրից. ինչ է տեղի ունենում
Տղամարդը բժշկին դաժան ծեծի է ենթարկել իր կնոջը զննելու համար
Այսօր առավոտյան ում են ձերբակալել Երևանի քաղաքապետարանում
Զգուշացում. Բրուցելյոզի բռնկում կա. միսն ու կաթնամթերքը որտեղ է վաճառվել և քանի մարդ է հիվանդացել
Անծանոթ տղամարդը մոտեցել է Արաբկիրի դպրոցի աղջիկներից մեկին ու խաբելով փորձել տուն տանել. մանրամասներ դեպքից
4 բալ մագնիտուտով երկրաշարժ` Բավրայում
ՎԻԴԵՈ. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այցելել են քաղաքապետարան. ում են փնտրում
ՖՈՏՈ. Մարդատար միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. 7 հոգի մահացել են, 11-ը` վիրավորվել