Կձերբակալե՞ն Դիանա Գասպարյանի ամուսնուն. ուր են տանում Էջմիածում կատարված սպանության հետքերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումները անխուսափելի են։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել՝ պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։

Իրավապահները փնտրում են ենթադրյալ մարդասպանին՝ «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, որը դեպքից հետո անհետացել է ու մինչ օրս չկա։

Այս սպանության գործով իրավապահները խուզարկել են Էջմիածնի քաղաքապետի տունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները փորձել են առգրավել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու անձնական հեռախոսը, սակայն նա հրաժարվել է հեռախոսը տրամադրել քննիչին ու հենց քննչական կոմիտեում կոտրել է այն։ Այս հանգամանքը ավելի է խստացրել իրավապահների կասկածները։

Արդյունքում՝ այս դեպքերից 1,5 ամիս անց (կրակոցնեը տեղի էին ունեցել մարտի 22-ին, Էջմիածնի քաղաքապետի տան խուզարկությունը՝ մարտի 25-ին) Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստիպված եղավ հրաժարական տալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Latest

ՎԻԴԵՈ. Փաշինյանն ու Ալիևը միասին սուրճ են խմում
ՎԻԴԵՈ. Ինչ կասկածելի կենդանի են գտել Մարմարիկ գետում փրկարարները. մանրամասներ դեպքից վայրից
Մայրը տղային բուժել է բուսական թուրմերով, սխտորով և աղոթքներով. ինչ պատիժ կկրի ինքնաբուժությամբ զբաղված մայրը
Աճել է Covid 19-ի ծանր դեպքերի, մահերի ու հոսպիտալացումների թիվը. նոր բռնկումներ
«Միշտ շատ հաճելի է հանդիպել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ». Արարատ Միրզոյանն ու հաճելի գործընկերը
Կձերբակալե՞ն Դիանա Գասպարյանի ամուսնուն. ուր են տանում Էջմիածում կատարված սպանության հետքերը
Ադրբեջանում վարժանքներ են անցկացվում. ինչ պլան է իրագործում ադրբեջանական բանակը
ՎԻԴԵՈ. Ինչ է պատմում էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևի մայրը. բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիներն ու սպանության մանրամասները
Էջմիածնի քաղաքապետը հրաժարական տվեց. ինչն է պատճառը