ՎԻԴԵՈ․ Կոտայքի մարզպետը ոստիկանների ուղեկցությամբ եկավ Քասախ․ինչ է սպասվում

Քասախ գյուղի բնակիչները քիչ առաջ փորձեցին փակել Երեւան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Ակցիայի մասնակիցները պարբերաբար փակում են մայրուղին: Նրանք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանին:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

Քասախի բնակիչները հանդիպել են ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ Պապին Գալստյանի հետ։

Latest

Երկար ժամանակ լույս չի լինի Երեւանում եւ մարզերում
Քույրը հրացանով կրակել է եղբոր վրա․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ՎԻԴԵՈ. Համալսարանում անհայտ անձը կրակել է հինգ մարդու վրա. ինչ է կատարվել
ՖՈՏՈ. Ավտովթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. հետիոտնը մահացել է
ՎԻԴԵՈ. «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղից հետո աշակերտը վատացել է. կյանքին վտանգ սպառնացող խաղը մոլեգնում է դպրոցականների շրջանում
ՎԻԴԵՈ. Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով ժամանեց ՔՊ գրասենյակ
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայ-ադրբեջանական ինչ հաշտեցման մասին է խոսել Զախարովան
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Անդրեի հարցով քրեական ոստիկանությունն է զբաղվում․ ինչ է սպասվում երգչին