Ահազանգ․ «Յանդեքս»-ի վարորդը, 3 տարեկան երեխային կասկածելի թունավոր կոնֆետ է հյուրասիրել․ փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ներքին գրործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից ըստ նախնական տեղեկությունների՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբերը ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ.-ն է:

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քանի որ երեխան հիվանդանոց է ընդունվել բավականին թույլ վիճակում, Շենգավիթի համայնքային ոստիկանները հսկայածավալ օպերատիվ և գրագետ աշխատանքի արդյունքում պարզել են, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:

Շենգավիթի ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենան ու վարորդին, վերջինը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն, հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ վերջինս խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետները իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է:

Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են նաև օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները:  Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փախնցվել են ՀՀ քննչական կոմիտեւ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ օտարերկրացիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:

Latest

ՎԻԴԵՈ. Ինչպես է Իսրայելի վարչապետը ժամանում Սպիտակ տուն
ՎԻԴԵՈ.Մելիքբեկյանի աշխատավարձը ՈւԵՖԱ-ում կկազմի 20 հազար եվրո. մանրամասներ
ՎԻԴԵՈ. Զաքյան փողոցում մեքենա է այրվում
Անդրեի նախկին կնոջ գրառման դեպքով գլխավոր դատախազությունն է զբաղվում
Ահազանգ․ «Յանդեքս»-ի վարորդը, 3 տարեկան երեխային կասկածելի թունավոր կոնֆետ է հյուրասիրել․ փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց
ՎԻԴԵՈ․ Փաշինյանը, Նաիրի հիվանդանոցում, բուժզննում է անցել․ վարչապետի ինքնազգացողությունը վատացել է
«Վստահ եմ՝ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից». Բորիսենկոյի անդրադարձը Անդրեի կնոջ սկանդալային հրապարակմանը
ՎԻԴԵՈ․ Շունը նստել է մեքենայի ղեկին ու վթարել մեքենան․ ինչ է կատարվել
ՖՈՏՈ․ Նորություն՝ դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ընտանիքում․ «Նոր կազմով». հրապարակել է Շուշաննան