ՎԻԴԵՈ․ Փաշինյանը, Նաիրի հիվանդանոցում, բուժզննում է անցել․ վարչապետի ինքնազգացողությունը վատացել է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է։ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում երկար ժամանակ բուժզննում է անցել, և մի քանի ժամ հետո հեռացել հիվանդանոցից։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու, թե որքանով են իրական ArmLur.am-ի տեղեկությունները։ Վերջինս հայտարարեց․

«Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Փաշինյանը ամեն տարի անցնում է հերթական բուժզննում։ Նախորդ շաբաթ իրականացվել է հերթական բուժզննումը։ Վարչապետը առողջ է, աշխատել է եւ շարունակում է աշխատել իր լիարժեք կարգացուցակով»։

Latest

ՎԻԴԵՈ. Ինչպես է Իսրայելի վարչապետը ժամանում Սպիտակ տուն
ՎԻԴԵՈ.Մելիքբեկյանի աշխատավարձը ՈւԵՖԱ-ում կկազմի 20 հազար եվրո. մանրամասներ
ՎԻԴԵՈ. Զաքյան փողոցում մեքենա է այրվում
Անդրեի նախկին կնոջ գրառման դեպքով գլխավոր դատախազությունն է զբաղվում
Ահազանգ․ «Յանդեքս»-ի վարորդը, 3 տարեկան երեխային կասկածելի թունավոր կոնֆետ է հյուրասիրել․ փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց
ՎԻԴԵՈ․ Փաշինյանը, Նաիրի հիվանդանոցում, բուժզննում է անցել․ վարչապետի ինքնազգացողությունը վատացել է
«Վստահ եմ՝ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից». Բորիսենկոյի անդրադարձը Անդրեի կնոջ սկանդալային հրապարակմանը
ՎԻԴԵՈ․ Շունը նստել է մեքենայի ղեկին ու վթարել մեքենան․ ինչ է կատարվել
ՖՈՏՈ․ Նորություն՝ դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ընտանիքում․ «Նոր կազմով». հրապարակել է Շուշաննան