
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է: Երրորդ հղիության մասին լուրով նա որոշել է կիսվել այսօր՝ Մայրության եւ գեղեցկության տոնին:
Նա եւ ռեժիսոր Վահե Սայանը դուստր են ունենալու:
«Լավ սկիզբը գործի կեսն է, իսկ լուսավոր շարունակությունը՝ անփոխարինելի։ Ու էլի մենք, բայց արդեն՝ նոր կազմով։ Շուտով կհանդիպենք, մեր աղջիկ», – գրել է Լոս Անջելեսում ընտանիքի հետ բնակություն հաստատած դերասանուհին: Շուշաննա Թովմասյանը նաեւ շնորհավորել է ապրիլյոթյան տոնի առթիվ, մաղթել, որ գեղեցիկ ակնթարթները, գարնանային տրամադրությունն ու զարթոնքը միշտ ուղեկից լինեն կանանց եւ աղջիկներին: