
«Միսս Եվրոպա-Կոսովո» տիտղոսակիր Գյուլեր Էրդողանը մահացել է Թուրքիայում ոստիկաններից փախչելու ժամանակ։ Այս մասին գրում է Ria-ն։
Նա հարբած նստել է մեքենայի ղեկին, և երբ ոստիկանները կանգնեցրել են նրան ու պահանջել, որ ալկոհոլի թեստ հանձնի, Գյուլերը հրաժարվել է դա անել, ապա դուրս է վազել մեքենայից։
Փախուստի ժամանակ Գյուլերն ընկել է բարձունքից և մահացել։