
Նովոսիբիրսկում 73-ամյա թոշակառու կինը ընկել է ավտոբուսի բաց դռներից և մահացել։
Ականատեսները պատմել են, որ ավտոբուսը սկսել է շարժվել, բայց վարորդը մոռացել է փակել դռները, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի։ Այս մասին գրում է RIA-ն։
Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վարորդի դեմ, ով չի կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ չփակելով ավտոբուսի դռները, ինչի արդյունքում տեղի է ունեցել մահը։