
Ռուսաստանում ցանկանում են մտցնել հարսանիքի համար նախատեսված հարկային արտոնություն՝ մինչև 3000 դոլար վերադարձով։ Այս մասին գրում է Ria-ն։
Դատախազությունը առաջարկում է մտցնել նոր հարկային արտոնություն, որի համաձայն՝ ամուսնացող զույգերը կարող են ներկայացնել իրենց հարսանիքի վրա ծախսած գումարները՝ (օրինակ՝ լուսանկարիչների, սննդի, սրահի վարձակալության համար վճարած գումարները)։
Ներկայացնելուց հետո այդ ծախսերի մի մասը մինչև 3000 դոլարի սահմանում կվերադարձվի նրանց՝ որպես հարկային արտոնություն։
Նման որոշումը, ըստ խորհրդարանի պատգամավորների, կբարձրացնի օրինական ամուսնությունների քանակը։