Քաղաքացին խուլիգանություններ է արել. հրել է նախարարության դուռը ու պահանջել բացել

Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում Մելիք Ադամյան 1 հասցեում գործող Ֆինանսների նախարարության մուտքի դռանն է մոտեցել մի քաղաքացի, հրել դուռը և պահանջել բացել դուռը՝ այդպիսով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խոչընդոտելով ոստիկանության ծառայողների բնականոն ծառայությանը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վերջինիս ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում պարզվել է, որ նա հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ե․-ն։Դեպքի փաստով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Ե․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Latest

«Հայաստանն արգելափակում է մեր մուտքը դեպի Նախիջևան, մենք չենք կարող նստել և սպասել»․ ինչ է մտադիր անել Ալիեւը
Գիշերը, Խնածախում, կրակել են․ ինչ է պատմում գյուղապետը
ՖՈՏՈՆԵՐ․ Դատարանում հայտնաբերվել է 51-ամյա կարգադրիչի մարմինը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մանրամասներ դեպքից
Ինչու, երեկ, «ցեխային անձրև» եկավ
Պետական ​​հեղաշրջման փորձ է կատարվել
ՎԻԴԵՈ. «Ողորմի իր տատիկին». ոստիկանապետը`տատիկի հուղարկավորությանը շտապող քաղաքացուն
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Կադրեր, թե ինչպես է ուժեղ քամին ծառը պոկել ու շպրտել մեքենաների վրա
ՖՈՏՈՆԵՐ․ Անիտա Ավետիսյանը ցուցադրել է սիրելիի անակնկալը․ նա կիսվել է ընտրյալի բացիկով
Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա՞․ ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին