7-ամյա երեխան, բակում, հրացանով կրակել է իր ճակատին․ տեղափոխել են հիվանդանոց

Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց տանը օդաճնշիչ հրացանով ճակատին կրակելու հետևանքով «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թելոյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 7-ամյա Մ․-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։50-ի սահմաններում իր ընկերոջ, Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Պ․-ի տան բակում «Առալ» մոդելի օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Latest

ՎԻԴԵՈ. Կադրեր, թե ինչպես է ՄԱԿ-ի ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում Սոմալիում
Գիշերը, ժամեր շարունակ, կրակել են Սյունիքի Խոզնավար գյուղի ուղղությամբ
Հիվանդանոցի տնօրենը սխալ վիրահատություն է արել. հիվանդը լուրջ խնդիրների առաջ է հայտնվել
ՎԻԴԵՈ. Հովիկ Աղազարյանից հետո ով էր հաջորդը. ինչպես հեռացավ
ՖՈՏՈ. Գարեջուրը նոկաուտի է ենթարկել տղային. նրա քիթը կոտրվել է
Ոստիկանները խուզարկել ու գտել են շագանակագույն զանգված, սերմեր, փաթեթներ ու կաթուցիչ
ՎԻԴԵՈ․ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության գործով 5 հոգի ձերբակալվել է․ մանրամասներ վիճաբանությունից
Գյումրիում եւ Տաշիրում, քիչ առաջ․ երկրաշարժ է գրանցվել
Հիվանդանոցներում ցավազրկողներ չեն մնացել․ նախարարությունը զգուշացրել է