Ոստիկանները խուզարկել ու գտել են շագանակագույն զանգված, սերմեր, փաթեթներ ու կաթուցիչ

Մարտի 26-ին Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգել են Արջուտ գյուղի 43-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթ է նետել, իսկ 32-ամյա ուղևորը՝ կաթուցիչ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Պարեկները տղամարդկանց ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին։ 43-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է ,շագանակագույն զանգված իսկ ուղևորի խուզարկությամբ՝ դեղնականաչավուն զանգված և սերմեր։ 32-ամյա ուղևորի հայտնածով՝ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամի»միջոցով։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։

Latest

ՎԻԴԵՈ. Խցանման մեջ սիգնալ տվող վարորդին պարեկները փռում են ասֆալտին
Տուբերկուլյոզով հիվանդները, այսուհետ, կբուժվեն տանը՝ վտանգավոր դառնալով շրջապատի համար
ՖՈՏՈ․ Բժիշկը հիվանդի ողնաշարը սխալ է ուղղել․ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել
ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը փաբում հաճույք է ստանում
Ուղեւորը տուրուդմբոց է սարքել ինքնաթիռի մեջ, ցանկացել է բացել դուռը․ օդաչուն ստիպված հատել է օվկիանոսը
ՎԻԴԵՈ․ Պոկել են Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակի ժապավենները
ՎԻԴԵՈ․ Արման Հովհաննիսյանը խունկ է ծխում Արա Մարտիրոսյանի գերեզմանին
ՎԻԴԵՈ․ Վարորդը որոշել է մեքենան վարել մայթի վրայով
ՎԻԴԵՈ․ «3 անգամ փորձել են հետ բերել, 4-րդին սիրտը չի դիմացել»․ ինչն է եղել մահվան պատճառը