Հիվանդանոցի տնօրենը սխալ վիրահատություն է արել. հիվանդը լուրջ խնդիրների առաջ է հայտնվել

Մարտի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի կողմից կատարված սխալ վիրահատության պատճառով բուժառուի մոտ առողջական խնդիրը չի լուծվել, առաջացնելով այլ առողջական խնդիրներ ևս։

Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 47-ամյա Ս-ն հայտնել է, որ 2021 թ. սեպտեմբերի 6-ին իրեն նշված բժշկական կենտրոնի տնօրենը «կրծքագեղձերի լիպոֆիլինգ» վիրահատություն է արել, որի արդյունքում խնդիրը չի լուծվել՝ առաջացնելով այլ առողջական խնդիրներ և նույն բժիշկը իրեն վիրահատել է 2022թ. ապրիլ, 2023թ. մայիս և 2024թ. հունվար ամիսներին, սակայն իր առողջական խնդիրը չի լուծվել, այլ ինքը ձեռք է բերել այլ առողջական խնդիրներ ևս:
Բուժառուն հայտնել է նաև, որ դիմել է այլ մասնագետների, սակայն չի կարողանում լիարժեք բուժում ստանալ, քանի որ ունի ֆինանսական խնդիր և վիրահատությունների համար ինքը վճարել է 1 մլն 300 հազար դրամ գումար, այնինչ բազմիցս դիմել է տնօրենին, որպեսզի տրամադրի կատարված վիրահատությունների պատմագրերը, անալիզների պատասխանները և վճարված գումարի կտրոնը, սակայն վերջինս հրաժարվել է տրամադրել։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Latest

ՎԻԴԵՈ. Խցանման մեջ սիգնալ տվող վարորդին պարեկները փռում են ասֆալտին
Տուբերկուլյոզով հիվանդները, այսուհետ, կբուժվեն տանը՝ վտանգավոր դառնալով շրջապատի համար
ՖՈՏՈ․ Բժիշկը հիվանդի ողնաշարը սխալ է ուղղել․ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել
ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը փաբում հաճույք է ստանում
Ուղեւորը տուրուդմբոց է սարքել ինքնաթիռի մեջ, ցանկացել է բացել դուռը․ օդաչուն ստիպված հատել է օվկիանոսը
ՎԻԴԵՈ․ Պոկել են Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակի ժապավենները
ՎԻԴԵՈ․ Արման Հովհաննիսյանը խունկ է ծխում Արա Մարտիրոսյանի գերեզմանին
ՎԻԴԵՈ․ Վարորդը որոշել է մեքենան վարել մայթի վրայով
ՎԻԴԵՈ․ «3 անգամ փորձել են հետ բերել, 4-րդին սիրտը չի դիմացել»․ ինչն է եղել մահվան պատճառը