ՎԻԴԵՈ․ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության գործով 5 հոգի ձերբակալվել է․ մանրամասներ վիճաբանությունից

Armlur.am-ը տեղեկացավ, որ Չարենցավանի սպանության գործով 5 անձ ձերբակալվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով․ 5 անձ ձերբակալվել է:

Armlur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության պատճառը միմյանց երկար ու «թարս» նայելն է եղել, ինչից հետո սկսվել է վեճ մի խումբ տղաների միջև, և մեկ անձ սպանվեց:
Մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է: Վիրավորներն են Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը և 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը, որոնք հիվանդանոցում են։

 

Հիշեցնենք, որ դեպքը եղել էր մարտի 29-ին․  «Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց էին տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։ Սպանությունը եղել էր Չարենցավանի հայտնի «Ginats» ռեստորանի հարակից տարածքում։ Քրեական վարույթի շրջանակներում 20-ից ավելի երիտասարդներ են հարցաքննվել, ավելին ենթադրյալ սպանություն կատարողը ինքնակամ ներկայացեռլ է իրավապահներին, և ձերբակալված անձանցից մեկն էլ նա է:

Latest

ՎԻԴԵՈ. Խցանման մեջ սիգնալ տվող վարորդին պարեկները փռում են ասֆալտին
Տուբերկուլյոզով հիվանդները, այսուհետ, կբուժվեն տանը՝ վտանգավոր դառնալով շրջապատի համար
ՖՈՏՈ․ Բժիշկը հիվանդի ողնաշարը սխալ է ուղղել․ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել
ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը փաբում հաճույք է ստանում
Ուղեւորը տուրուդմբոց է սարքել ինքնաթիռի մեջ, ցանկացել է բացել դուռը․ օդաչուն ստիպված հատել է օվկիանոսը
ՎԻԴԵՈ․ Պոկել են Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակի ժապավենները
ՎԻԴԵՈ․ Արման Հովհաննիսյանը խունկ է ծխում Արա Մարտիրոսյանի գերեզմանին
ՎԻԴԵՈ․ Վարորդը որոշել է մեքենան վարել մայթի վրայով
ՎԻԴԵՈ․ «3 անգամ փորձել են հետ բերել, 4-րդին սիրտը չի դիմացել»․ ինչն է եղել մահվան պատճառը