Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ ընտանիքը շմոլ գազի թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քանի քաղաքացու։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի շենքերից մեկից և վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 2-ին քաղաքացիները, 2-ին՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Անի Դ․-ն, 36-ամյա Տիգրան Դ․-ն, 39-ամյա Կարեն Ա․-ն և 57-ամյա Վերգինե Խ․-ն։

Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։

Աղբյուրը գրում է․ «Նշված անձինք ընտանիքի անդամներ են և նրանց կյանքը հնարավոր է եղել փրկել նախ հարևանների, ապա Վանաձորի շտապօգնության բժիշկների, փրկարարների և «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava