ԱԲ-ն կարող է առաջիկա երեք տարում զավթել աշխարհը, եթե այն չկանգնեցնեն

Բրիտանացի-կանադացի ճանաչողական հոգեբան և հաշվողական մեքենաների տեսության մասնագետ Ջեֆրի Հինթոնը, որը 2024 թվականին արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի և համարվում է ԱԲ-ի «կնքահայրերից» մեկը, նախազգուշացնում է, որ արհեստական բանականությունը կարող է արդեն առաջիկա երեք տարում իր ձեռքը վերցնել վերահսկողությունն ու ոչնչացնել մարդկությանը, եթե այն չկանգնեցնեն, գրում է Telegraph պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ Հինթոնն այս նախազգուշացմամբ հանդես կգա ուրբաթ Դուբլինում անցկացվելիք՝ արհեստական բանականության հարցերով Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

«ԱԲ-ի «կնքահայրը» եվրոպացի առաջնորդներին կզգուշացնի, որ գերխելացի արհեստական բանականությունն առաջիկա երեք տարում կզավթի աշխարհն ու կկործանի մարդկությանը, եթե այն չկանգնեցնեն»,- գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով եվրոպացի առաջնորդների առջև Հինթոնի ելույթի տեքստը, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ։

Հինթոնը մասնակցել է արհեստական նեյրոնային ցանցի՝ Բոլցմանի մեքենայի ստեղծմանը և դրել խորքային ուսուցման տեխնոլոգիայի հիմքերը, որի հիման վրա աշխատում են ԱԲ-ն ու չաթբոտերը։ Դրա համար նրան կոչել են ԱԲ-ի «կնքահայրերից» մեկը։ 2024 թվականին նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ արհեստական նեյրոնային ցանցերի և մեքենայական ուսուցման մեջ դրանց կիրառման ոլորտում կատարած աշխատանքների համար։

Latest

Երեւանում Ամանորի ձեւավորման աշխատանքների համար փակ կլինի Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը
Microsoft-ի աշխատանքի խափանման ֆոնին մարդկանց խորհուրդ է տրվում կտրվել էկրաններից. ԱՀԿ
ԱԲ-ն կարող է առաջիկա երեք տարում զավթել աշխարհը, եթե այն չկանգնեցնեն
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան
Լոռու մարզի Թումանյանում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տեսանյութ
Երեխաները հաշտվել են միմյանց հետ. փաստաբանը՝ Վաղարշապատում 15-ամյա աղջիկների միջև տեղի ունեցած միջադեպի մասին
«Ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա
85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մակրոնը փորձեց գրկախառնվել, բայց ինչ-որ բան այնպես չգնաց. Իսլանդիայի վարչապետն ակնհայտորեն չգնահատեց Ֆրանսիայի նախագահի պոռթկումը