Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան

Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։

Հոկտեմբերի 28-ին էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում գտնվող 13-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա ու նրան տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք։
«Մեզ մոտ գտնվող 3 երեխայից մեկը, որի վիճակը միջին ծանրության էր ու դեռ հոկտեմբերի վերջին տեղափոխվել էր բաժանմունք, արդեն դուրս է գրվել, մյուս 2-ի մոտ (7 և 10 տարեկան), որոնք ծայրահեղ ծանր վիճակում էին, ևս դրական դինամիկա կա, բայց նրանք դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Ծանր վիրահատություններից ու միջամտություններից հետո հիմա այդ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանրից դարձել է ծանր և գնում է դեպի միջին ծանրության։ Երեխաների գիտակցությունը մանր–մանր գալիս է, դեռ լրիվ գիտակցություն չկա»,– ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով` դուրս գրված երեխան այժմ հարազատների հետ է։

Տուժած 4-րդ երեխան` 11 ամսական աղջնակը, նոյեմբերի 3–ին դուրս էր գրվել հիվանդանոցից

Latest

Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան
Լոռու մարզի Թումանյանում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տեսանյութ
Երեխաները հաշտվել են միմյանց հետ. փաստաբանը՝ Վաղարշապատում 15-ամյա աղջիկների միջև տեղի ունեցած միջադեպի մասին
«Ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա
85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մակրոնը փորձեց գրկախառնվել, բայց ինչ-որ բան այնպես չգնաց. Իսլանդիայի վարչապետն ակնհայտորեն չգնահատեց Ֆրանսիայի նախագահի պոռթկումը
Դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2–ը կժամանեն ուշացումով
Թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվեն «Հաղթանակ» կամուրջն ու Աբովյան փողոցը