Թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ

Այսօր Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը հայտնաբերվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Միջադեպից առաջ տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշան է տվել «Chevrolet»-ի վարորդին, որպեսզի նա մեքենան մի քիչ առաջ շարժի, բայց «Chevrolet»-ի վարորդն այդ քայլը հիվանդագին է ընդունել։

«Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգմանքները և մասնակցիների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-հայտնել են ՆԳՆ-ից։

Դեպքի վերաբերյալ «Էլեկտրատրանսպորտ» ընկերության գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշանով դիմացի ավտոմեքենայի վարորդին զգուշացրել է, որ մի քիչ առաջ շարժվի, որպեսզի հետևից եկող մեքենային ճանապարհ տա, որպեսզի մեքենան կարողանա վերադասավորվել դեպի աջ գնացող գծի մեջ։

«Դիմացի ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, լուսային ազդանշան տալը հիվանդագին է ընդունել և սկսել է վիրավորել տրոլեյբուսի վարորդին, որից հետո արդեն կանգառում, որտեղ տրոլեյբուսը կանգառ է արել, մոտեցել է տրոլեյբուսի վարորդին, և նրանց միջև վեճ է առաջացել։ Տրոյելբուսի ուղևորները, ի պատիվ իրենց, պաշտպանել են տրոլեյբուսի վարորդին և կարողացել են հանդարտեցնել վիճակը։ Միջադեպը շարունակություն չի ունեցել»,–նշել է Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ թքելուն, Պետրոսյանը նշել է, որ տեսանյութում կինն ասում է, որ թքել է, սակայն ոստիկանները պետք է դեռ պարզեն։

Latest

Երեխաները հաշտվել են միմյանց հետ. փաստաբանը՝ Վաղարշապատում 15-ամյա աղջիկների միջև տեղի ունեցած միջադեպի մասին
«Ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա
85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մակրոնը փորձեց գրկախառնվել, բայց ինչ-որ բան այնպես չգնաց. Իսլանդիայի վարչապետն ակնհայտորեն չգնահատեց Ֆրանսիայի նախագահի պոռթկումը
Դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2–ը կժամանեն ուշացումով
Թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվեն «Հաղթանակ» կամուրջն ու Աբովյան փողոցը
Նոյեմբերի 15-ից վարորդները պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով․ պատիժ է սահմանվել
Ողբերգական դեպք՝ Երևանում, «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է կյանքից հեռացել