Նոյեմբերի 15-ից վարորդները պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով․ պատիժ է սահմանվել

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 15-ից կսկսվի ուժեղ վերահսկողություն ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը չկատարողների «պատիժը»:

Հիշեցնենք, որ այսուհետ առանց համապատասխան անվադողերի ճանապարհ դուրս եկած վարորդները կարող են բախվել վարչական պատասխանատվության, իսկ նրանց տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։

Պահանջը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաներին, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարներին։ Նշված տրանսպորտային միջոցների վրա պետք է տեղադրված լինեն ձմեռային անվադողեր։

Սակայն միայն ձմեռային անվադող տեղադրելը բավարար չէ։ Սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհներին երթևեկելիս անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը պետք է լինի 4 միլիմետրից ավելի։ Հակառակ դեպքում մեքենայի շահագործումը նույնպես կարգելվի։

Նշենք, որ սահմանված պահանջը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 31-ը ներառյալ։ Դրա խախտման համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։

ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է չսպասել եղանակային պայմանների կտրուկ վատթարացմանը և ժամանակին փոխել անվադողերը՝ ապահովելով ինչպես սեփական, այնպես էլ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։

Փաստորեն, նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերի հարցն այլևս միայն վարորդի նախընտրության կամ անվտանգության լրացուցիչ միջոցի խնդիր չէ․ այն օրենքով սահմանված պարտադիր պահանջ է։

Սոնա Գրիգորյան

Latest

Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվեն «Հաղթանակ» կամուրջն ու Աբովյան փողոցը
Նոյեմբերի 15-ից վարորդները պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով․ պատիժ է սահմանվել
Ողբերգական դեպք՝ Երևանում, «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է կյանքից հեռացել
Երևանում 22 համարի ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է և վթարի ենթարկվել
«Սրիկա՛, գո՛ղ և ստախո՛ս. պատասխան ես տալու». Մհեր Արմենիան՝ Վրեժ Կիրակոսյանին։
Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարելի է ասել, որ մենք հիմա եղբայրներ ենք». թուրք լրագրողի և Փաշինյանի զրույցը
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյան
Prada-ի մեկդարյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere»-ը