Իտալական Prada նորաձևության տունը Միլանում բացել է «Pradasphere» մշտական ցուցադրությունը, որն այցելուներին բացահայտում է բրենդի ավելի քան 100-ամյա պատմությունը՝ նորովի ներկայացնելով նրա ամենահայտնի նմուշներն ու նորարարական նախագծերը։

Ութ սրահից բաղկացած ցուցադրությունում ներկայացված են խորհրդանշական հագուստներ, պայուսակներ, բարձրակրունկներ, ինչպես նաև Prada-ի և Axiom Space-ի համագործակցությամբ ստեղծված տիեզերական կոստյումի նախատիպը։ Այն նախատեսված է NASA-ի՝ 2028 թվականին նախատեսվող Artemis IV առաքելության համար։

Ցուցադրությունն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել․ այցելությունները կատարվում են նախնական ամրագրմամբ, յուրաքանչյուր ժամի ընդունվում է ընդամենը 20 այցելու։ Prada-ն ակնկալում է, որ նախագիծը տարեկան 100 միլիոն եվրոյի լրացուցիչ եկամուտ կապահովի։
