Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ

Կոնգոյում էբոլա վիրուսի բռնկումից վեց ամիս անց հիվանդության բազմաթիվ դեպքեր, հավանաբար, շարունակում են չհայտնաբերված մնալ, որոշ շրջանների հիվանդանոցներում վիրուսի փոխանցումը լայն տարածում ունի, իսկ համաճարակը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ առնել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières, MSF) միջազգային մարդասիրական կազմակերպությունը։

Հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցել է 11 հազարը։ Մայիսի կեսերին հայտարարված բռնկումը, որի պատճառը վիրուսի հազվագյուտ՝ «Բունդիբուգիո» տեսակն է, պատմության մեջ գրանցված երկրորդ խոշորագույնն է համարվում։ Վիրուսի այս տեսակի դեմ հաստատված բուժման միջոցներ կամ պատվաստանյութեր չկան։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը մատնանշել է, որ օգնություն պատշաճ կերպով չի ցուցաբերվում նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Պատճառը վառելիքի բացակայության պատճառով չգործող շտապօգնության մեքենաներն են, չվերապատրաստված ու չվճարվող բուժանձնակազմերը։

«Չնայած արձագանքման աշխատանքների համար հատկացված հսկայական ֆինանսական միջոցներին՝ առաջնագծում աշխատող շատ մասնագետներ ստիպված են բռնկումը զսպելու փորձեր կատարել՝ դատարկ ձեռքերով ու գրպաններով։

Մեր թիմերը հաճախ բառեր չեն գտնում՝ նկարագրելու այն համակարգային խափանումները, որոնց ականատեսն են լինում բազմաթիվ շրջաններում։ Արձագանքման աշխատանքների մեկնարկից վեց ամիս անց ստեղծված իրավիճակը պարզապես անընդունելի է»,- հայտարարել է MSF-ի միջազգային նախագահ, բժիշկ Ջավիդ Աբդելմոնեյմը։

MSF-ը Կոնգոյի կառավարությանը և ՄԱԿ-ի կառույցներին, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, կոչ է արել ապահովել մոբիլիզացված ռեսուրսների հասանելիությունը տեղում աշխատողներին։

 

 

Latest

Կլիմայական փոփոխություններն արագանում են․ գրանցվել են ռեկորդային ցուցանիշներ
Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ
Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը
Փաշինյանի թեյն ու բանանը ստվերել են COP31-ի բուն ընթացքը. թուրքական մամուլ
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծի են ենթարկել հասակակիցներին․ միջադեպի մասնակիցները աղջիկներ են
Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
Վիճաբանություն-ծեծկռտուք Արմավիրում. ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». կան ձերբակալվածներ
Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինվորը շատ ավելի լավ պայմաններում է պահվում, քան Ռոբերտ Քոչարյանը
Սուդանի ավազների տակ հայտնաբերել են միջնադարյան Աֆրիկայի ամենամեծ քրիստոնեական տաճարներից մեկը