Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու, հայտնել են Վաղարշապատի համայնքապետարանից։
«Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ նախկինում գործող կարգով 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն։
Միաժամանակ, ուսանողների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Վաղարշապատի համայնքապետարանը համագործակցել է Երևանի քաղաքապետարանի հետ և ձեռք բերել համաձայնություն՝ ուսանողներ տեղափոխող՝ համապատասխան ցուցատախտակով երթուղին շարունակելու է գործել մինչև Մատենադարան։
Այսպիսով, ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը լինելու է Մատենադարանը։ Միաժամանակ, Մատենադարանի տարածքում ավտոբուսը չի կայանելու։
Այսպիսով, ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը լինելու է Մատենադարանը։ Միաժամանակ, Մատենադարանի տարածքում ավտոբուսը չի կայանելու։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը շարունակելու է գործել՝ ապահովելով Վաղարշապատից Երևան մեկնող ուսանողների համար ավելի հարմար երթևեկություն»:
