«Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը մինջորդություն է ստացել

Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առաջիկայում կքննարկիվ այդ հարցն ու որոշում կունենանք»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։

«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ պատժվեն»,- նշեց Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել էր։

Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ:

Նշենք, որ սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։

Latest

ԲԱՑԱՌԻԿ․ Կրիշտիանու Ռոնալդուն տարեդարձը նշել է Էր-Ռիադի հայկական «Լավաշ» ռեստորանում
Կարևոր․Վեդիում անչափահաս քույրերին բռնաբարած Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է
Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից
Կարևոր․ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է կատարվել
ՏԵՍԱՆՈՒԹ․ Այգու մեջ 7 ոստիկան սպասել են ամուսնուս, քաշքշոց է եղել. նոր մանրամասներ Վեդու դեպքերից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպասված լուր. Գևորգ Մկրտչյանն ու կինը նորություն ունեն
Բացառիկ. «Դու ինձ միշտ էլ սիրել ես…». Մերի Քոչարյանը՝ իր և Բորիս Մելքոնյանի հարաբերությունների մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Հովհաննիսյանի նոր հրապարակումը բաժանումից հետո. ի՞նչ է կատարվում զույգի միջև