Երևանում ավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրան, ենթարկվում է սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:

Ավտոբուսն էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Latest

ՖՈՏՈ. Երեւանում 9 բալանոց խցանում է
250 մեքենա մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծել
Մերկասառույցի պատճառով Ռյա Թազա գյուղի տարածքում «Opel»-ը հայտնվել է դաշտում
ՖՈՏՈ․ Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը
Երևանում ավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը եղել է ոչ սթափ
Թանկը դու ես․ Գագիկ Սուրենյանը դիմել է վարորդներին
Մի քանի օրից՝ ՊՐԵՄԻԵՐԱ. Սոնա Ռուբենյան
Նուրբ, բայց միաժամանակ շքեղ․ Անի Երանյանի նոր ֆոտոշարքը
2000 հատ մեթադոն, հերոյին և մարիխուանա․ Սյունիքում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել