250 մեքենա մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծել

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններից դեպի Տառերի պուրակ տանող ճանապարհահատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 250-ից ավելի տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև բեռնատարներ, միջքաղաքային ավտոբուսներ, «Գազել»-ներ չեն կարողանում առաջ ընթանալ, քանի որ ճանապարհը մշակված չէ մերկասառույցից։ Շատ վարորդներ էլ ավտոմեքենաները կայանել են, դուրս են եկել և շիվար սպասում են, թե երբ ճանշինը կբարեհաճի, որպեսզի ճանապարհը մշակի աղ ու ավազով։Մոտ 30 թեթև մարդատար և 10 բեռնատար ավոտմեքենաներ մերկասառույցի միջից դուրս են բերել փրկարարները ու պարեկները։ Միայն այս երկու կառույցներից են, որ օգնության ձեռք են մեկնում վարորդներին։

Latest

Բեռնատարը բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշներին, կոտրել, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մեկի կյանքը
ՖՈՏՈ. Երեւանում 9 բալանոց խցանում է
250 մեքենա մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծել
Մերկասառույցի պատճառով Ռյա Թազա գյուղի տարածքում «Opel»-ը հայտնվել է դաշտում
ՖՈՏՈ․ Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը
Երևանում ավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը եղել է ոչ սթափ
Թանկը դու ես․ Գագիկ Սուրենյանը դիմել է վարորդներին
Մի քանի օրից՝ ՊՐԵՄԻԵՐԱ. Սոնա Ռուբենյան