Մերկասառույցի պատճառով Ռյա Թազա գյուղի տարածքում «Opel»-ը հայտնվել է դաշտում

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, մերկասառույց ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ և «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել բժշկական օգնությունից։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու հերթապահ, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուդիկ Գրիգորյանն ու Կարեն Թարզյանը։Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և այն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ

Latest

ՖՈՏՈ. Երեւանում 9 բալանոց խցանում է
250 մեքենա մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծել
Մերկասառույցի պատճառով Ռյա Թազա գյուղի տարածքում «Opel»-ը հայտնվել է դաշտում
ՖՈՏՈ․ Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը
Երևանում ավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը եղել է ոչ սթափ
Թանկը դու ես․ Գագիկ Սուրենյանը դիմել է վարորդներին
Մի քանի օրից՝ ՊՐԵՄԻԵՐԱ. Սոնա Ռուբենյան
Նուրբ, բայց միաժամանակ շքեղ․ Անի Երանյանի նոր ֆոտոշարքը
2000 հատ մեթադոն, հերոյին և մարիխուանա․ Սյունիքում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել