2000 հատ մեթադոն, հերոյին և մարիխուանա․ Սյունիքում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել

Դեկտեմբերի 9-ին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ2 ճանապարհին երթևեկող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրամիջոցներ լինեն: Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատում են կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում: Ստուգում են վարորդի անձը, ապա, երբ նրանից հետաքրքրվում են, թե արդյո՞ք ավտոմեքենայում կասկածելի իր, զենք-զինամթերք, թմրանյութեր կան, վարորդը պատասխանում է՝ ոչ, ու այդ ժամանակ, երբ պարեկները փորձում են արդեն ավտոմեքենայի ուղևորների ինքնությունը ճշտել, նրանցից մեկը նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի, հայտնում է shamshyan.com-ը:

Պարեկները վարորդին նստեցնում են իրենց ավտոմեքենան և սկսվում է մի իսկական կինո, հետապնդում: Արդեն փախուստի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա պարեկներին հաջողվում է վնասազերծել նրանց, իսկ ձորում հայտնաբերում են կասկածելի փաթեթները՝ լցված թմրամիջոցի նմանվող զանգվածներով:

Բերման ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արամ Ճաղարյանն է, ավտոմեքենայի վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բաղդասարյանը, մյուսն էլ Սյունիքի մարզի բնակիչ 58-ամյա Աբել Ոսկանյանն է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Latest

Մերկասառույցի պատճառով Ռյա Թազա գյուղի տարածքում «Opel»-ը հայտնվել է դաշտում
ՖՈՏՈ․ Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը
Երևանում ավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը եղել է ոչ սթափ
Թանկը դու ես․ Գագիկ Սուրենյանը դիմել է վարորդներին
Մի քանի օրից՝ ՊՐԵՄԻԵՐԱ. Սոնա Ռուբենյան
Նուրբ, բայց միաժամանակ շքեղ․ Անի Երանյանի նոր ֆոտոշարքը
2000 հատ մեթադոն, հերոյին և մարիխուանա․ Սյունիքում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել
Ինչպե՞ս է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել. պարզաբանում
Կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և մարզական կոշիկ