Ինչպե՞ս է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել. պարզաբանում

«Արմավիր» բժշկական կենտրոնից պարզաբանել են, թե ինչպես է սատացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել։

«Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00, Արմավիրի ԲԿ ծննդատուն է դիմել 2004թ․-ին ծնված Լ. Ա-ն։

Բուժառուի մոտ ախտորոշվել է վաղաժամ ծննդաբերություն՝ բարդացումով, ինչի կապակցությամբ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում՝ կեսարյան հատմամբ, փրկելով ծննդկանի և նորածնի կյանքը։

Քանի որ ծննդաբերությունը եղել է վաղաժամ, նորածինը ծնվել է անհաս՝ 2,1 կգ քաշով և 45 սմ հասակով։

Նորածնի ծնողները և՛ նեոնատոլոգի, և՛ մանկաբարձի, և՛ գինեկոլոգի կողմից տեղեկացվել են, որ նորածինը աղջիկ է, ինչպես նաև ծննդկանին ցույց են տվել երեխային։

Նորածնի սեռը արտացոլված է նաև բոլոր փաստաթղթերում՝ պատմագրի գրառումներում։

Ծննդկանի հարազատները տեղեկացվել են նաև ծննդկանի վիճակի, նորածնի քաշի, հասակի, անհասության մասին։ Նրանց հայտնել են նաև, որ անհրաժեշտություն կա նորածնին տեղափոխել երևանյան կլինիկա և Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ՝ նորածնին տեղափեխելու համար։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, նորածնի տատիկը մոտենալով օպերատորին, տեղեկացնում է, որ ցանկանում են նորածնին անվանակոչել Հովհաննես և իր իսկ ձեռագրով գրանցամատյանում գրում է նորածնի անունն ու ազգանունը, իսկ օպերատորը անփութորեն, առանց ստուգելու երեխայի սեռը՝ անունը տեսնելով, Արմեդ համակարգում երեխայի սեռը նշում է արական։

Հաշվի առնելով թույլ տրված անփությունը, մեր թիմը կփորձի հնարավորինս արագ շտկել այն»,- ասված է պարզաբանման մեջ։

Latest

Մերկասառույցի պատճառով Ռյա Թազա գյուղի տարածքում «Opel»-ը հայտնվել է դաշտում
ՖՈՏՈ․ Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը
Երևանում ավտոբուսը վթարի է ենթարկվել, վարորդը եղել է ոչ սթափ
Թանկը դու ես․ Գագիկ Սուրենյանը դիմել է վարորդներին
Մի քանի օրից՝ ՊՐԵՄԻԵՐԱ. Սոնա Ռուբենյան
Նուրբ, բայց միաժամանակ շքեղ․ Անի Երանյանի նոր ֆոտոշարքը
2000 հատ մեթադոն, հերոյին և մարիխուանա․ Սյունիքում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել
Ինչպե՞ս է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն են դրել. պարզաբանում
Կրակոցներ են հնչել Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և մարզական կոշիկ