tert.am/am-ը գրում է. «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ հարգանքի տուրք է մատուցել իր հարազատ ակումբին՝ «Բարսելոնային»:
«Շնորհակալ եմ Աստծուն ինձ «Բարսելոնա» բերելու համար, քանի որ ես ամբողջ կյանքս անցկացրել եմ այս հիանալի ակումբում: Ես շատ հպարտ եմ, որ «Բարսելոնայի» մասնիկն ու երկրպագուն եմ։ Սա յուրահատուկ ակումբ է, որը տարբերվում է մյուսներից, ես բախտ եմ ունեցել այնտեղ լինել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լեգենդար արգենտինացին կատալոնական ակումբում հանդես է եկել 2004-ից 2021 թվականներին։ Լեոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 778 հանդիպման՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։