16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության 01 խումբը «քթոսկրի կոտրվածք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Սքեյթ պարկից» իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Հ․ Կ․-ն է, ում այնտեղից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18։45-ի սահմաններում՝ «Սքեյթ պարկում» ընկերուհու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից հարված ստանալու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Latest

Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից որպես կուսակցական. Գնել Սարգսյան
Հայտնաբերվել են թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին. ինչ է հայտնի
Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին
16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել
Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված
Ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել․ Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ»
«Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել
Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»
Գյումրիում երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ