SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Մովսես Խորենացի 22 Ա հասցեի առաջին հարկում գործող կարի արհեստանոցի վահանակի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր: Նույն օրը ոստիկանություն է դիմել Երևանի 21-ամյա բնակիչ և հայտնել, որ նոյեմբերի 13-ին անհայտ անձը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ «Տիրի» նմանվող հրացանով կրակել և վնասել է իրենց արհեստանոցի վահանակը:
Տեղեկություններ են ստացվել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 16-ամյա Ա․ Բ․-ն, ով նույն ձերբակալվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։