ՖՈՏՈ․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը

tert.am/life-ը գրում է․ «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»: Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, կայացավ «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունն և տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր»-ի փակ նախադիտումը: Երեկոյին ներկա էին կինոաշխարհի մարդիկ, մշակութային հայտնի դեմքերն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները:

««Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Կինոմոսկվա», այնպես, ինչպես մեզ արդեն տարիներ շարունակ կոչում են մեր այցելուները։ Մեր նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց մարքեթինգի բաժնի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը:

Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։

Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՛ ձայնային տեխնիկան, և՛ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր:

«Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը»,- նշեց Անահիտ Խաչատրյանը:

Տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր. Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ ցուցադրությանը նախորդեց երաժշտական ծրագիր և հատուկ ֆիլմ՝ նվիրված «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացմանն ու վերաբրենդավորմանը:

Latest

Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է
Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է եղել. մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանը պարային տեսանյութ է հրապարակել
ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի վերաբերյալ երեկ Հանրապետության հրապարակում հնչած տեղեկությանը
Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և մինչև կյանքը վերջը ստացել անվճար տոմս
ՖՈՏՈ․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մանանա»․ Գևորգ Մարտիրոսյանը նոր երգ է թողարկել
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ