ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի վերաբերյալ երեկ Հանրապետության հրապարակում հնչած տեղեկությանը

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն արձագանքել է երեկ Հանրապետության հրապարակում հնչած հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողին չեն թույլատրել օգտվել ռոտացիայի կարգից»:

«Անցյալ տարի ԵՊՀ-ն հրամանագրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 800 ուսանողների՝ կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը և ապահովելու կրթության շարունակականությունն ու անընդհատությունը: Ինչպես հայտնի է, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով կառավարությունը սահմանել էր տարբեր բուհերում տվյալ մասնագիտությունների վարձավճարների միջինացված չափով կրթաթոշակներ։ ԵՊՀ մեծ թվով մասնագիտությունների դեպքում առկա է եղել տարբերություն, սակայն ֆինանսական որևէ պարտավորություն մեր ուսանողների ուսերին չթողնելու և նրանց ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու համար ԵՊՀ-ն ֆոնդհայթայթման նպատակով դիմել է բարեկամներին ու գործընկեր կազմակերպություններին։ Արդյունքում հավաքագրվել է 99,156,900 ՀՀ դրամ։ Գործընթացին մասնակցել են ԱՄՆ հայոց արևմտյան թեմը (38,675,000 ՀՀ դրամ), Հայաստանի բանկերի միությունը (35,000,000 ՀՀ դրամ), Ամերիկայի hայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը (21,281,900 ՀՀ դրամ) և «Արման Տերտերյան» բարեգործական հիմնադրամը (4,200,000 ՀՀ դրամ), որոնց մեկ անգամ ևս հայտնում ենք մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը։ ԼՂ-ից բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ավելին՝ ռոտացիայի արդյունքում 20 ուսանող այժմ սովորում է անվճար ուսուցման համակարգում։ Ի դեպ, կառավարության որոշմամբ՝ ՀՀ բուհերում սովորող ԼՂ-ից բռնի տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, ընդ որում՝ առանց սահմանաչափի, այսինքն՝ 100 տոկոսով»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Latest

Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է եղել. մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանը պարային տեսանյութ է հրապարակել
ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի վերաբերյալ երեկ Հանրապետության հրապարակում հնչած տեղեկությանը
Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և մինչև կյանքը վերջը ստացել անվճար տոմս
ՖՈՏՈ․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մանանա»․ Գևորգ Մարտիրոսյանը նոր երգ է թողարկել
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
«Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան