Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «BMW», «Mercedes» և «Mazda CX-30» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գոռ Խալաթյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Բադալյանը։Վթարի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի համար էլ պարեկները ուժեղացված ծառայության են անցել։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Latest

Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է եղել. մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանը պարային տեսանյութ է հրապարակել
ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի վերաբերյալ երեկ Հանրապետության հրապարակում հնչած տեղեկությանը
Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և մինչև կյանքը վերջը ստացել անվճար տոմս
ՖՈՏՈ․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մանանա»․ Գևորգ Մարտիրոսյանը նոր երգ է թողարկել
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
«Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան