Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գագիկ Վ.-ն, իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատից կոտրել 2 ծառ և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Latest

Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է
Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է եղել. մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանը պարային տեսանյութ է հրապարակել
ԵՊՀ ռեկտորը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի վերաբերյալ երեկ Հանրապետության հրապարակում հնչած տեղեկությանը
Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և մինչև կյանքը վերջը ստացել անվճար տոմս
ՖՈՏՈ․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա». վերաբացման հանդիսավոր արարողությունը, հայտնի հյուրերն ու «Ջոկեր»-ի փակ նախադիտումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մանանա»․ Գևորգ Մարտիրոսյանը նոր երգ է թողարկել
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ