Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Սարգիս Հայրապետյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Իվանովի վարած «Hayasa» մակնիշի մոտոցիկլը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Սեդրակյանն ու Արմեն Հովհաննիսյանը։Վթարի մաիսն ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։