Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` սեպտեմբերի 22-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Մարիամ  Ա․-ն  և հայտնել, որ Արմենակյան փողոցի 13/1 հասցեում գործող «Լա Կասա» հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են 300 հազար դրամի համարժեք ռուբլի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Դիպլոշյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նշված հյուրանոցում բնակվում են ազգությամբ ռուս ամուսիններ՝ 31-ամյա Սերգեյ Բուտուզովը և 32-ամյա Յուլիա Զոլոտորովան, ովքեր հայտնել են, որ ժամը 10։00-ի սահմաններում նկատել են, որ իրենց սենյակից գողացել են 50 հազար ռուբլի, հավելել նաև, որ իրենց սենյակ մտել է միայն հյուրանոցի մաքրման աշխատանքներ կատարող աշխատակիցը:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված աշխատակիցը հանդիսանում է Երևանի բնակիչ 59-ամյա Նվարդ Հ․-ն:Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով` Մարիամ  Ա․-ն «Լա Կասա» հյուրանոցի տնօրենն է։

Latest

Ողբերգական դեպք՝ Այգավան գյուղում. ընկույզի ծառի մոտ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու մարմին․ վերջինս հոսանքահարվել է
«Արամե մյուզիք հոլ» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի
Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին
Առաջիկայում սպասվում է վարակվածության աճ. գրանցված դեպքերի 76 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում
Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել
Երևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց6
Կյանքից զրկվել է Վեդիի դպրոցում մարմնական վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկը
Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը