Ողբերգական դեպք՝ Այգավան գյուղում. ընկույզի ծառի մոտ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու մարմին․ վերջինս հոսանքահարվել է

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում, երկաթգծի հարևանությամբ գտնվող հատվածում քաղաքացին ծառից վայր է ընկել և գտնվում անգիտակից վիճակում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ 41-ամյա Գոռ Հ․-ն իրենց հողամասում, ըստ նախնական տեղեկությունների, ալյումինե աստիճանի վրա կանգնած ալյումինե խողովակով ընկուզենու ծառից ընկույզ թափ տալիս անզգուշաբար դիպչել է ծառի վրայով անցնող բարձր լարման հոսանքի մալուխին, էլեկտրահարվել և վայր ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Latest

Ողբերգական դեպք՝ Այգավան գյուղում. ընկույզի ծառի մոտ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու մարմին․ վերջինս հոսանքահարվել է
«Արամե մյուզիք հոլ» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի
Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին
Առաջիկայում սպասվում է վարակվածության աճ. գրանցված դեպքերի 76 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում
Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել
Երևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց6
Կյանքից զրկվել է Վեդիի դպրոցում մարմնական վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկը
Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը