Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցի 28/1 հասցեում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «որովայնի և ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Ահազանգով հիվանդանոց է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը, որտեղ ոստիկանների հետ համատեղ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Արթուր Դ․-ն է:Պարզվել է նաև, որ Արթուր Դ․-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 23։35-ի սահմաններում ՀԱԹ Բ-2 թաղամասի 138 շենքի բակում վիճաբանության ժամանակ Վրաստանի քաղաքացի 26-ամյա Արթուր Մ․-ի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու հետևանքով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արթուր Մ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:Դեպքի փաստով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Latest

Ողբերգական դեպք՝ Այգավան գյուղում. ընկույզի ծառի մոտ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու մարմին․ վերջինս հոսանքահարվել է
«Արամե մյուզիք հոլ» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի
Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին
Առաջիկայում սպասվում է վարակվածության աճ. գրանցված դեպքերի 76 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում
Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել
Երևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց6
Կյանքից զրկվել է Վեդիի դպրոցում մարմնական վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկը
Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը