Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում

Այսօր՝ հունիսի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող նախկին բենզալցակայանի տարածքում բենզինի բաքեր են այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու բենզալցակայանի աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:Այրվել են մի քանի դատարկ բաքեր:

Latest

Ողբերգական դեպք՝ Այգավան գյուղում. ընկույզի ծառի մոտ հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու մարմին․ վերջինս հոսանքահարվել է
«Արամե մյուզիք հոլ» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի
Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի․ ռուս ամուսինները գողության մեջ կասկածում են հավաքարարին
Առաջիկայում սպասվում է վարակվածության աճ. գրանցված դեպքերի 76 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում
Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել
Երևանում բախվել են «Opel»-ն ու «Hayasa» մակնիշի մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց6
Կյանքից զրկվել է Վեդիի դպրոցում մարմնական վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկը
Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը