Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել

Մայիսի 29-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝Ժամը 03։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոշ համայնքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «Կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Գագիկ Հ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պարզել են նաև, որ Գագիկ Հ․-ն «որովայնի առաջնային պատի, ազդրի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ճանապարհը զիջելու համար ավտոմեքենայով ազդանշաններ տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մայիսի 29-ին ժամը 02։30-ի սահմաններում Կոշ բնակավայրից Ավան համայնք տանող ավտոճանապարհի հարակից անասնագոմի մոտ Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Պ․-ն իր մոտ գտնվող կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել Գագիկ Հ․-ն՝ պատճատելով նշված մարմնական վնասվածքները:

Ոստիկանության Աշտարակի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը, դեպքի մյուս մասնակիցներին և Գոռ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Latest

18-ամյա վարորդը Սևան քաղաքում «Նիվա»-ով շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում
Տղան ու աղջիկն ընկել են «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը՝ նրա հրաժարականի մտադրության մասին
Երևանում տղամարդն ընկել է վերելակի հորանը․ նրա վիճակը ծանր է
Դատախազությունն ընդդեմ եկեղեցու. պահանջում են պետությանը հանձնել 13-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին
ՖՈՏՈ․ Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի
«Իմ հարսանիքը կանեմ հրապարակում, բոլորը կգան, ազգը կուրախանա». Ռաֆայել Երանոսյան
Կորել է 60 հազար հատ ցախավել․ Երևանի աղբահանության հիմնարկը դատական հայց է ներկայացրել
«Կանգ չառանք, երբ ամիսներով կամ տարիներով բացակայում էր աշխատավարձը». Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-ից