Երևանում տղամարդն ընկել է վերելակի հորանը․ նրա վիճակը ծանր է

Հունիսի 19-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ Ադոնցի փողոցում գտնվող «ԷՄ ԷՆ» շինհրապարակում աշխատանքներ կատարելիս վերելակից ընկնելու հետևանքով «աջ կողերի կոտրվածք, սալջարդ և ցրտահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռոբերտ Ա․-ն:

Նույն օրը Ռոբերտ Ա․-ն տեղափոխվել է «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ հունիսի 19-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, վիրավորը գտնվել է Ադոնցի փողոցի կիսակառույց շենքերից մեկում, միայնակ քայլելիս ընկել է վերելակի համար նախատեսված հորանը, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Latest

ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. ՔՊ պատգամավորի հորաքույրը սրբազան պայքարի մասնակից է
18-ամյա վարորդը Սևան քաղաքում «Նիվա»-ով շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում
Տղան ու աղջիկն ընկել են «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը՝ նրա հրաժարականի մտադրության մասին
Երևանում տղամարդն ընկել է վերելակի հորանը․ նրա վիճակը ծանր է
Դատախազությունն ընդդեմ եկեղեցու. պահանջում են պետությանը հանձնել 13-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին
ՖՈՏՈ․ Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի
«Իմ հարսանիքը կանեմ հրապարակում, բոլորը կգան, ազգը կուրախանա». Ռաֆայել Երանոսյան
Կորել է 60 հազար հատ ցախավել․ Երևանի աղբահանության հիմնարկը դատական հայց է ներկայացրել