«Իմ հարսանիքը կանեմ հրապարակում, բոլորը կգան, ազգը կուրախանա». Ռաֆայել Երանոսյան

Փոքր ժամանակ երազում էի, որ լինեմ սիրված, ճանաչված դերասան, խաղամ պրեֆեսիոնալ բեմում, կարողանամ մարդկանց ժպիտ փոխանցել, այդ ամենն ունեմ, փառք Աստծո։ Այս մասին «Նոր ալիք»-ի «Զավզակներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Ես ինձ շատ չեմ սիրում տեսնել ու լսել: Եթե պրեմիերա լինի, ֆիլմը կնայեմ, բայց 2-րդ անգամ չեմ նայի, ձայնս իմ ականջին տարօրինակ է լսվում: Ես հիմա իմ սկեչերից շատ բան չեմ հիշում, որովհետև չեմ նայել»,- անկեղծացել է նա:

Խոսելով ավանդական հարսանիքներից՝ Ռաֆայել Երանոսյանը նշել է, որ շատ արարողությունների կողմ է, բաներ էլ կան՝ դեմ է:

«Օրինակ՝ առաջ ավանդույթ կար, որ նորապսակները մեղրամիսը պետք է անցկացնեին տանը: Պատկերացնո՞ւմ եք այդ աղջկա հոգեվիճակը: Հորաքույրները այնտեղ նստած, սպասում են, թե ինչ պետք է լինի, եթե երիտասարդները մի բան սխալ անեն, արագ գան օգնության: Պետք է երիտասարդներն առանձին գնան, իրենց ձեռքով իրենց մոմը վառեն:

Ավանդույթներ էլ կան, որ կողմ եմ: Օրինակ՝ մեղրի և լավաշի արարողությունը շատ գեղեցիկ է: Հարսի պարը ևս գեղեցիկ ավանդույթ է, բայց գումար բերելու արարողությունը չեմ սիրում, դեմ եմ»,- կարծիք է հայտնել Ռաֆայել Երանոսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Latest

Ողբերգական վթար՝ Ձորաղբյուրում․ հիվանդանոց տեղափոխված վարորդներին փրկել չի հաջողվել
«Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են. Խորեն Լևոնյանը՝ սպարապետի դերում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սեր անի»․ Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակով է կիսվել
Մարգո Ռոբին առաջին անգամ մայր է դարձել
Ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը և սպառնացել կյանքից զրկել նրան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիանա Վանոյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով վիրահատությունից հետո իր կազմվածքը
Օդաչուն թռչելու վախը հաղթահարելու պարզ միջոց է բացահայտել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Voila». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հետ մեքենայով երթևեկելիս
Արտակարգ դեպք՝ Երևանում. դպրոցում մարտական նռնակներ են վնասազերծել