Ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը և սպառնացել կյանքից զրկել նրան

Նոյեմբերի 1-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ ոստիկաններն ու պարեկները ժամանել են դեպքի վայր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ․-ից, ով հայտնել է, որ ինքը ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է և սպառնում է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։

Ոստիկաններն ու պարեկները շրջափակել են տունը և տևական ժամանակ բանակցություններ են վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել վնասազերծել Ս․ Բ․-ին։ Վնասազերծմանը ոստիկանների և պարեկների հետ մասնակցել է նաև նրա 39-ամյա ազգականը, ով ստացել է «ձախ ձեռքի առաջին մատի հիմքի փափուկ հյուսվածքների կտրվածք վերք» վնասվածք։

Ոստիկաններին, պարեկներին ու հարազատներին հաջողվել է տղամարդուն տեղափոխել Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Latest

Ողբերգական վթար՝ Ձորաղբյուրում․ հիվանդանոց տեղափոխված վարորդներին փրկել չի հաջողվել
«Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են. Խորեն Լևոնյանը՝ սպարապետի դերում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սեր անի»․ Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակով է կիսվել
Մարգո Ռոբին առաջին անգամ մայր է դարձել
Ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը և սպառնացել կյանքից զրկել նրան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիանա Վանոյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով վիրահատությունից հետո իր կազմվածքը
Օդաչուն թռչելու վախը հաղթահարելու պարզ միջոց է բացահայտել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Voila». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հետ մեքենայով երթևեկելիս
Արտակարգ դեպք՝ Երևանում. դպրոցում մարտական նռնակներ են վնասազերծել