Տանս լույսը իրեք տարի է՝ վառած եմ թողել, որ տղես գերությունից տուն գա. շիրակցի մայրը որդուն

Տանս լույսը իրեք տարի է՝ վառած կթողնիմ, որ տղես գերությունից տուն գա, մութ չեղնի. շիրակցի մայրը որդուն

«Ես տղուս անունը տեսել եմ ցուցակի մեջ, բայց չիդենք՝ երբ գուկան, երբ ազատ կարձակվի։ Իրեք տարի է՝ չեմ տեսել երեխուս, անունը որ տեսա, ինչխոր հրաշք էղներ, ինչխոր նոր ծնվեի։ Իրեք տարի մեզի խաբեցին եսօր-եգուց, եսօր-եգուց։ Էս իրեք տարվա մեջ ինչ հիվանդություն ըսես, որ ձեռք չբերեցի։

Չեմ կռնա էլ դիմանա…ընձի գործին կուդամ, որ քիչմ ուղեղս անջատվի, հնար չկա»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է շիրակցի գերեվարված Հ.Հ.-ի մայրը՝ Ռ.Ն.-ն։

Պատերազմից 3 տարի անց Բաքվի բանտերում հայ գերիներ կան, որոնց մի մասը հաստատված է, մյուս մասը՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանը, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ խոստանում էր գերիներին վերադարձնել՝ ասելով՝ 1-2 ամիս ավելի Բաքվում մնալու համար մեզ կներեն, կարծես՝ մոռացել է նրանց։

2022 թվականին Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի իր աշխատանքի 100 օրերի հաշվետվության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանում Շիրակի մարզից կան 30 գերիներ, գերեվարված 62-ից 32-ը վերադարձել են։

Գերեվարված պահեստազորայիններից մեկի մայրը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում պատմեց, որ ամիսը մի անգամ խոսում է որդու հետ, ասում է՝ անճանաչելի է որդին դարձել։

«Կարմիր խաչի միջոցով ամսվա մեջ մի անգամ տեսակապով կխոսանք․ շատ է փոխվել, մերը կզգա չէ, որ իրա երեխեն լավ չէ։ Նամակներ կգրե, մենք պատասխան նամակ կգրենք…գրքեր էր ուզել ու Աստվածաշունչ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Latest

Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան