Դպրոցի տնօրենը հափշտակել է շուրջ 8 մլն դրամ

Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2021-ից մինչև 2023 թվականների ընթացքում, դպրոցի հաշվապահին պարբերաբար հանձնարարել է իր և նույն դպրոցում աշխատող մոր անվամբ ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից հաշվեգրել ավել գումարներ։ Արդյունքում՝ դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է նշված ժամանակահատվածում իր և մոր անվամբ ավել հաշվարկված և վճարված առանձնապես խոշոր չափերի՝ ընհանուր շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարը:
Առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նրան օժանդակելու համար դպրոցի հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Երկուսն էլ ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքները և զղջացել կատարած արարքների համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Latest

VIDEO. Բացահայտվել է համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն
ՎԻԴԵՈ. Շանը մեքենայի հետևից քարշ տված տղամարդը հայտնաբերվեց
Բյուրեղավանցի տղամարդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ. Եղանակը` առաջիկա օրերին
Ինչ մեղադրանք է առաջադրվել Դիանա Գասպարյանին․ ուշագրավ մանրամասներ
«Այս սերը». ինչպես են Վաչե Թովմասյանին դիմավորել նախկին կինն ու դուստրը
Դպրոցի տնօրենը հափշտակել է շուրջ 8 մլն դրամ
Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»
Սամվել Կարապետյանի դուստրը հրապարակում է արել