Թրամփն Պուտինին սպառնացել է ռմբակոծել Մոսկվան, եթե հարձակվի Ուկրաինայի վրա․ factor.am

factor.am-ը գրում է`

Դոնալդ Թրամփն անցյալ տարի դոնորների հետ մասնավոր հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մի անգամ փորձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կանգնեցնել Ուկրաինայի վրա հարձակվելուց՝ սպառնալով «ռմբակոծել Մոսկվան» որպես պատասխան։ Այս մասին է վկայում CNN-ին հրապարակած ձայնագրությունը։ «Պուտինին ես ասացի՝ «Եթե դուք ներխուժեք Ուկրաինա, ես պատրաստվում եմ Մոսկվան ռմբակոծել։

Ասում եմ ձեզ, որ ես այլընտրանք չունեմ», – 2024 թվականի դրամահավաքներից մեկի ժամանակ արված ձայնագրության մեջ լսվում է Թրամփի խոսքը։ «Եվ հետո (Պուտինը) ասում է. «Ես ձեզ չեմ հավատում»։ Բայց նա ինձ 10%-ով է հավատացել»,-հավելում է նա։

Ավելի ուշ Թրամփը պնդել է, որ նմանատիպ նախազգուշացում է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Թայվան հնարավոր ներխուժման վերաբերյալ՝ ասելով նրան, որ ԱՄՆ-ն կհարվածի Պեկինին։ «Նա կարծում էր, որ ես խելագար եմ», – ասել է Թրամփը Սիի մասին։ CNN-ը նշում է, որ այս խոսքերը, որոնք հնչել են այն ժամանակ, երբ Թրամփը ներկայացրել է իր երկրորդ ժամկետի համար պայքարը, ներառված են Նյու Յորքում և Ֆլորիդայում 2024 թվականի դրամահավաքների ձայնագրությունների շարքում, որոնք ավելի ուշ ձեռք են բերվել Ջոշ Դոուսիի, Թայլեր Փեյջերի և Այզեկ Արնսդորֆի կողմից․նրանք մանրամասն նկարագրել են որոշ զրույցներ իրենց նոր՝ «2024» գրքում:

Աուդիոձայնագրությունը նախկինում չի հեռարձակվել: Թրամփի շտաբը հրաժարվել է մեկնաբանել ձայնագրությունների բովանդակությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ դրամահավաքներից մեկի ժամանակ Թրամփը պարծեցել է, թե ինչպես է ճնշում գործադրում հարուստ դաշնակիցների վրա՝ իր քարոզարշավին տասնյակ միլիոնավոր դոլարներ նվիրաբերելու համար:

Մեկ այլ միջոցառման ժամանակ նա նկարագրել է իր վարչակազմի ջանքերը՝ ուսանող-ցուցարարներին արտաքսելու և օտարերկրյա առաջնորդների հետ իր զրույցները։ «Ես կվտարեի երկրից ցանկացած ուսանողի, որը բողոքի ակցիա կանցկացներ», – ասել է Թրամփը երկրորդ փակ դրամահավաքի ժամանակ՝ խոստանալով ճնշել համալսարանական կամպուսներում պաղեստինամետ ցույցերը ու հավելել․ «Այս մարդիկ մեծ սխալ են թույլ տվել: Հեռացրե՛ք նրանց երկրից, և կարծում եմ՝ դա կդադարեցնի այն»:

Այն բանից հետո, երբ դոնորներից մեկը մտահոգություն է հայտնել, որ ուսանող-ցուցարարներից մի քանիսը, ի վերջո, կկառավարեն «այս երկիրը», Թրամփը է կոչ արել լսարանին «իրոք առատաձեռն լինել» և օգնել իրեն ընտրվել։ «Եթե դուք օգնեք ինձ ընտրվել, մենք այս շարժումը հետ կտանք 25-30 տարով», – ասել է նա։

Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր փորձել է կատարել այս խոստումը, ինչը հանգեցրել է Սպիտակ տան քաղաքականության արդյունքում հարուցված դատական գործերի, որոնք վերաբերում են այն ուսանողներին, ովքեր ունեն վիզաներ, բայց վարչակազմը փորձել է դրանք չեղարկել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Latest

Պեսկովը մեկնաբանել է Թրամփի՝ Մոսկվան և Պեկինը «ռմբակոծելու» սպառնալիքները
Մոսկվան սպասում է «ստոպ ցուցակի» վերաբերյալ Երևանի արձագանքին. Զախարովա
Թրամփն Պուտինին սպառնացել է ռմբակոծել Մոսկվան, եթե հարձակվի Ուկրաինայի վրա․ factor.am
Հայտնի է՝ ովքեր ելույթ կունենան «Ֆեստիվառի» շրջանակում․ նախատեսված է երեք համերգ
«Ես Ձեր ախպերն եմ»․ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամամում ապրող երեխան՝ վարչապետին
Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը
ՎԻԴԵՈ. 100 հազար տղերքի հետ ես գալու եմ և գալու եմ առջևից. Դոն Պիպո
Կանգառներում, դպրոցների եւ գրադարանների մոտ ծխելն արգելվեց․ օրենքն ուժի մեջ մտավ
Երկրաշարժ Արարատի մարզում․ որ գյուղերում է զգացվել ցնցումներ