Հեշտ է փակ դահլիճում տղամարդլամիշ լինել, կգաք, դեմ-դիմաց կկանգնենք, կխոսենք. Փաշինյանը՝ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին

Ես՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Տեր-Պետրոսյանին սպասում եմ ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին ուղիղ եթերում սպասվող հեռուստաբանավեճին: Այսօր այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության Ապարանի գրասենյակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը.

«Հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել, կգաք, դեմ-դիմաց կկանգնենք, կխոսենք», կոչ արեց Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ այդ բանավեճի ընթացքում նրանք պետք է բացատրություններ տան. «Այո, Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ինչու է 97-98 թթ․ Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից, ու այստեղից սկսվել է… Բանակցային գործընթացից դուրս թողնելը նշանակում է հարցը դարձնել տարածքային վեճ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Եւ զարգանում է էդ տրամաբանությունը, որ եթե տարածք եք ուզում, ուրեմն տարածք պետք է տաք: Էդտեղից է գալիս Մեղրին Ադրբեջանի հանձնելու դավադիր եւ դավաճան ծրագիրը: Եւ էդ ծրագիրը Ռոբերտ Քոչարյանն է դավադիր ձեւով տարել եւ Հայաստանի ԱԽ նիստում քննարկել»։

Latest

Շուշաննա Թովմասյանի և Սիլվա Հակոբյանի հուզիչ հանդիպումը ԱՄՆ-ում՝ տարիներ անց
Բացառիկ․ Էջմիածնում կրակոցների մեջ եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի թոռները․ նրանցից մեկը հիվանդանոցում է
Սիրված բլոգեր Օվսին վայելում է հղիության վերջին օրերը․ լուսանկարներ
«Դու Հայաստանում ես, այ տղա»․ Գոհար Ավետիսյանը որդու հետ Երևանում է
65 տարեկանում մաhացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը՝ Գելը
ԿԱՐԵՎՈՐ․ Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմի զոհերի հստակ թիվը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերին կալանվորել են վիրավորական արտահայտություններ հնչեցնելու հիմքով․ ի՞նչ է ասել Փաշինյանին
Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է․ բացառիկ
ՍԱՐՍԱՓԵԼԻ․․․2000 դրամի դիմաց 13-ամյա տղայի նկատմամբ անառակաբարո քայլեր է կատարել․ բանտում կախվելու հետքերով