Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բուժառուն՝ Լոռու մարզի բնկաիչ 85-ամյա Լեմաքս Վ․-ն մահացել է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության  ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարակով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Latest

Խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակը ողբերգության պատճառ է դարձել․ մայրը՝ մեղադրյալ
Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը
Պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Ուղեկցորդուհին մերժել է ալկոհոլ տալ, ինչից հետո ուղևորը հայհոյել է նրան ու ձեռք տվել ոտքին
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
Նոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները
Փարիզում այսօր սպասվող բողոքի ակցիաների պատճառով կփակվի մետրոյի 40 կայարան
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը