Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը

Bugatti-ն վերականգնել է «Veyron Grand Sport Vitesse» բացառիկ սուպերմեքենան, որի թափքը պատրաստված է փայլեցված ալյումինից և հայելու պես անդրադարձնում է շրջապատը։ 2014 թվականին անհատական պատվերով ստեղծված այս մեքենան պատրաստելու համար Ֆրանսիայի Մոլսհեյմ քաղաքում գտնվող Bugatti-ի կենտրոնակայան են տեղափոխվել մինչև 20 տոննա կշռող ալյումինե բլոկներ։ Այն ժամանակ մեքենան համարվում էր երբևէ ստեղծված ամենաթանկ Veyron-ը։

Վերականգնման ընթացքում Bugatti-ի մասնագետները հեռացրել են հետագայում ավելացված փոփոխությունները և թափքի հայելային փայլը վերադարձրել սկզբնական վիճակին։ Մեքենան համալրված է 8 լիտրանոց, չորս տուրբինով W16 շարժիչով, որն ապահովում է 1183 ձիաուժ հզորություն։ Դրա առավելագույն արագությունը մոտ 409 կմ/ժ է։ Bugatti-ն չի բացահայտել սեփականատիրոջ անունը, սակայն հայտնել է, որ մեքենան այժմ գտնվում է Ֆրանսիական Ռիվիերայում։

Latest

Խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակը ողբերգության պատճառ է դարձել․ մայրը՝ մեղադրյալ
Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը
Պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Ուղեկցորդուհին մերժել է ալկոհոլ տալ, ինչից հետո ուղևորը հայհոյել է նրան ու ձեռք տվել ոտքին
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
Նոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները
Փարիզում այսօր սպասվող բողոքի ակցիաների պատճառով կփակվի մետրոյի 40 կայարան
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը